Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
13.05.2014 | 01:05

...թե ֆինանսական դժվարություններն արդեն իսկ բախում են նոր կառավարության դուռը, ու Հովիկ Աբրահամյանը գրեթե չգիտի` ինչ անել: Բանն այն է, որ մինչ վարչապետ դառնալը, որոշ ռուս և ռուսաստանաբնակ հայ գործարարներ խոստացել էին լուրջ ներդրումներ անել Հայաստանում, սակայն ռուսական կառավարությունը բոլորին ներքին հրահանգ է տվել` ուշադրությունը կենտրոնացնել բացառապես Ղրիմի վրա, մնացած «ռեգիոնները» երկրորդական պլանում պետք է լինեն: Ի դեպ, մեր տեղեկություններով, չի հաջողվում «պոկել» նաև մինչ այդ Ռուսաստանի խոստացած հինգ հարյուր միլիոն դոլարի վարկը ևս:

Դիտվել է՝ 1711

Մեկնաբանություններ